Վրաստանում կրկին արգելել են հարսանիքները, թաղումներըն ու տոնական հավաքույթները
Վրաստանում, կորոնավիրուսի դեպքերի թվի աճի պատճառով, կրկին արգելել են հարսանիքները, տարեդարձները, թաղման արարողությունները և այլ սոցիալական միջոցառումներ՝ տեղեկացնում է Eurointegration-ը։
Բացի այդ արգելվում են 200-ից ավելի մասնակիցներով մշակութային և մարզական միջոցառումները։
Կառավարության համակարգող խորհրդի որոշմամբ թատրոնների և կինոթատրոնների բացումը հետաձգվում է մինչև նոյեմբերի 1-ը: Կինոթատրոնները պետք է վերաբացվեին սեպտեմբերի 15-ից, իսկ թատրոնները՝ հոկտեմբերի 1-ից։
Նոր սահմանափակումները չեն ազդի քարոզչական գործունեության վրա՝ ասել է Մեզվրիշվիլին: Վրաստանում խորհրդարանական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 31-ին։
Կարծիքներ