Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Բիշքեկում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովին տեղեկացրել է, որ չի կարող մասնակցել հոկտեմբերի 13-ին Բիշքեկում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը։
Այս մասին հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։
«Նախագահ Սադիր Ջափարովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հայաստանի վարչապետը ցավով հայտնել է, որ մի շարք հանգամանքների բերումով չի կարող մասնակցել ԱՊՀ Խորհրդի նիստինը»,- ասված է մամուլի հաղորդագրությունում։
Գագաթնաժողովը նախատեսված է հոկտեմբերի 13-ին Բիշքեկում։ Սպասվում է, որ առաջնորդները կքննարկեն լայն օրակարգ, այդ թվում՝ առևտրատնտեսական ոլորտում համագործակցությունը։
Կարծիքներ