Սարգիս Ադամյանի ծառայություններով հետաքրքրված է «Վերդեր»-ը
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և գերմանական «Հոֆենհայմ»-ի կիսապաշտպան Սարգիս Ադամյանի ծառայություններով հետաքրքրված է գերմանական այլ ակումբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես գրում է Bild-ը, Սարգիս Ադամյանի ծառայություններով հետաքրքրված է Բրեմենի «Վերդեը»-ը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Բրյուգե»-ից կվերադառնա «Հոֆենհայմ», որի հետ պայմանագիր ունի մինչև 2023 թվականը: Սարգիս Ադամյանն ավարտված մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով անցկացրել է բելգիական «Բրյուգե» ակումբում, որի կազմում դարձել է Բելգիայի չեմպիոն:
«Բրյուգե»-ի կազմում Ադամյանը մասնակցել է 16 խաղի՝ դառնալով 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:
Կարծիքներ