Զելենսկին հանդիպել է Իսպանիայի և Դանիայի վարչապետների հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի և Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ, ովքեր ժամանել են Կիև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Զելենսկին հայտնել է «Տելեգրամ»-ի իր ալիքում:
Ուկրաինայի նախագահը հրապարակել է հյուրերին ողջունելու ու նրանց հետ համատեղ լուսանկարվելու տեսանյութը: Հանդիպումից այլ մանրամասներ չեն հաղորդվել:
Կարծիքներ