Բայդենը Սպիտակ տանն ընդունել է Ուկրաինայի վարչապետին
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանն ընդունել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ում գրառում են կատարել Սպիտակ տանն աշխատող լրագրողները:
Հանդիպումը տեղի է ունեցել Բայդենի հայտարարության նախօրեին: ԱՄՆ նախագահը, ինչպես ակնկալվում է, հայտարարելու է Ուկրաինային 1.3 մլրդ ԱՄՆ դոլարի հավելյալ ռազմական ու տնտեսական աջակցություն տրամադրելու մասին:
Կարծիքներ