Նիկոլ Փաշինյանը հետևել է Սպիտակ-Վանաձոր ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներին
Սպիտակ-Վանաձոր 11 կմ ճանապարհահատվածում մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։
«Ծրագրի իրականացման արժեքը կազմում է 3 մլրդ 153 մլն դրամ:
Աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա նոյեմբերին»,- նշված է գրառման մեջ:
ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից էլ հայտնում են, որ կառավարության ղեկավարի Լոռու մարզ կատարած այցի վերջին կանգառը եղել է Սպիտակ-Վանաձոր ճանապարհահատվածում, որտեղ 11 կմ հատվածում մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքներ:
Ներկայումս իրականացվում են հողային պաստառի, արհեստական կառուցվածքների կառուցման և եզրաքարերի հիմքի կառուցման և տեղադրման աշխատանքներ։ Ընդհանուր աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա նոյեմբերին:
Կարծիքներ