Ոտքերի ծայրերի վրա քայլելը նպաստում է նիհարելուն
ԱՄՆ Յուտայի համալսարանի մասնագետները գիտափորձ են արել, որը ցույց է տվել, որ պարբերաբար ոտքերի ծայրերի վրա քայլելը ակտիվորեն նպաստում է նիհարելուն: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Science Daily հանդեսում:
Մասնագետների անցկացրած գիտափորձին մասնակցել է 20-40 տարեկան 27 հոգի: Նրանք բոլորն իրենց առօրյայում զբաղվում էին վազքով կամ քայլքով:
Պարզվել է, որ ամենաքիչ էներգիա կորցրել են նրանք, ովքեր քայլելիս հենվել են կրունկների վրա: Իսկ ահա նրանք, ովքեր ոտքերի ծայրերի վրա են քայլել, 83 տոկոսով ավելի շատ են էներգիա ծախսել:
Մասնագետները նաեւ պարզել են, որ ոտքերի ծայրերի վրա քայլելը բարձրացնում է ոտքերի, մեջքի, ազդրերի մկանների ակտիվությունը:
Մասնագետները խորհուրդ են տալիս ամեն օր 5 րոպե քայլել ոտքերի ծայրերի վրա:
Կարծիքներ