Ռաֆիկ Գրիգորյանն ազատվել է Արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից
ՀՀ վարչապետի որոշմամբ` Ռաֆիկ Գրիգորյանն ազատվել է Արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:
Այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ռաֆիկ Գրիգորյանին ազատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
Ռաֆիկ Գրիգորյանը ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ էր նշանակվել 2019 թվականի հուլիսի 19-ին:
Կարծիքներ