Կրծքագեղձի քաղցկեղից բուժված պացիենտի անակնկալը առողջապահության նախարարին

Կրծքագեղձի քաղցկեղից բուժված պացիենտի անակնկալը առողջապահության նախարարին

Կրծքագեղձի քաղցկեղից բուժված Անի Պետրոսյանը Հայկական ուռուցքաբանական կոնգրեսի ժամանակ անակնկալ է մատուցել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, ՀՀ ԱՆ գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Վարդուհի Գրիգորյանին և իր բուժող բժշկին՝ ԱՆ խորհրդատու Հայկուհի Գյոկչյանին։

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Անի Մարգարյանը սկզբում քիմիաթերապիա է ստացել իր միջոցներով, այնուհետև, երբ Հայաստանում մեկնարկել է տրաստուզումաբով բուժման պետական ծրագիրը, ընդգրկվել է այդ ծրագրի մեջ և այժմ լիարժեք առողջ է, և պատրաստվում է մայրանալ։

Նա շնորհակալություն է հայտնել նախարարությանը և բժիշկներին՝ ծրագրում ընդգրկված բոլոր կանանց անունից: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում