Ավանեսյանն ընտրություններին ավելի պատրաստված լինելու պայման է համարում պատվաստումային պատուհանը ճիշտ օգտագործելը

Ավանեսյանն ընտրություններին ավելի պատրաստված լինելու պայման է համարում պատվաստումային պատուհանը ճիշտ օգտագործելը

Զանգվածային հավաքները, առավել ևս եթե հակահամաճարակային կանոնները չեն պահպանվում, միանշանակ ռիսկ են ներկայացնում կորոնավիրուսի տարածման տեսանկյունից: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

«Առողջապահության նախարարությունը մշակել է լրացուցիչ միջոցառումների շրջանակ, որը կօգնի ընտրություններն այնպես կազմակերպել, որպեսզի վարակի տարածման ռիսկերը հնարավորինս նվազեցնել: Եթե պատվաստումային պատուհանը ճիշտ օգտագործենք, ապա ընտրություններին ավելի պաշտպանված կլինենք», -ասաց նախարարի պաշտոնակատարը:

Հայաստանում 18-ից բարձր բոլոր քաղաքացիները կարող են պատվաստվել կորոնավիրուսի դեմ՝ դիմելով պոլիկլինիկա: Երկրում հասանելի են AstraZeneca և Sputnik V պատվաստանյութերը: Մայիսի առաջին շաբաթվա ընթացքում Հայաստանը կստանա 100 000 դեղաչափ Չինաստանից որպես նվիրատվություն սպասվող Sinovac ընկերության CoronaVac պատվաստանյութը:


 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում