Արայիկ Հարությունյանը չեղարկել է ընդդիմության հետ հանդիպումը
Ինչպես ավելի վաղ հայտնեցինք, ՀՀ ԱԺ հերթական քառօրյա նիստերի ժամանակ ելույթ ունեցավ Հայաստան խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը: Օհանյանը հայտնեց, որ խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցելու նիստերին, քանի որ մեկնում են Արցախ: Ավելին, Սեյրան Օհանյանը ԱԺ ամբիոնին պառկած դիրքով դրեց Արցախի դրոշը և հայտարարեց,որ մեկնում են Արցախ։ Սակայն հանրության աչքից չվրիպեց նաև այն փաստը, որ Սեյրան Օհանյանը Արցախի դրոշը «թքել-կպցնելով» դրեց ԱԺ ամբիոնին։ Ի դեպ, այս միջադեպից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանձնարարել է ախտահանել ԱԺ ամբիոնը։ Այս մասին գրում է ArmeniaNews-ը:
Ըստ տեղեկությունների Արցախ մեկնելու մասին հայտարարած ընդդիմադիրները նախօրոք պայմանավորվել էին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման մասին։
Սակայն այսօր առավոտյան ԱԺ-ում ընդդիմության կազմակերպած շոուից հետո, ինչը արժանացավ հանրության լայն շերտերի քննադատությանը, Արայիկ Հարությունյանն այլևս նպատակահարմար չի գտել հանդիպել Արցախ մեկնող ընդդիմադիր պատգամավորներին և չեղարկել է վերջիններիս հետ հանդիպումը։
Կարծիքներ