Սևան-Երևան երթուղու շահագործումն՝ օրվա հրամայական

Սևան-Երևան երթուղու շահագործումն՝ օրվա հրամայական

 

Սևան-Երևան երթուղու շահագործումը դարձել է օրվա հրամայական։ Վաղ առավոտյան Սևանից Երևան ուղևորափոխադրում իրականացնող «Դավիթ Սարգսյան» ԱՁ-ին պատկանող ավտոմեքենաները ճանապարհին կանգնեցնում են ու արգելում շարունակել երթևեկությունը, իսկ ուղևորները մնում են ճանապարհի կեսին՝ չիմանալով՝ ինչպես հասնել Երևան, կամ հետ վերադառնալ իրենց տները։

Երթուղին սպասարկող կազմապերությունը նշում է, որ մրցակից կազմակերպությունը պարբերաբար տարբեր պատրվակներով բողոք է ներկայացնում, որի հիման վրա էլ իրենց գուծունեությունը երբեմն խոչընդոտվում է։ Այն, որ պարեկներն ու տեսչական մարմինները  մեքենաները կանգնեցնում են ու արգելում երթևեկությունը փաստ է, բայց թե ինչո՞ւ դեռ պարզ չէ։ Իսկ այս ընթացքում հերթեր են կուտակվում։ Երթևեկող քաղաքացիները պատմում են՝ նախընտրում են ժամերով սպասել այս երթուղուն, բայց մյուս գծից չօգտվել ոչ մի պարագայում։ Պատճառները շատ են։ Հարակից գիծը, որը շուտով այլևս չի շահագործվելու, ոչ մի դեպքում վստահելի չէ, քանի որ ոչ հարմարավետ են, ոչ էլ՝ անվտանգ։ Մի քանի անգամ դեպքեր են եղել, որ հազիվ են խուսափել վթարներից։

Իրավիճակը մնում է անորոշ, չնայած նրան, որ նույն քաղաքացիների  տեղափոխումն իրականացնող կազմակերպությունը մասնակցել է  Գեղարքունիքում կառավարության կողմից հայտարարված միջմարզային և դեպի Երևան կանոնավոր ուղևորափոխադրումների մրցույթին և շահել այն։ Կազմակերպությունն այս պահին պահանջվող համապատասխան մեքենաների ներկրման գործընթացին զուգահեռ, փորձում է սեփական ուժերով կազմակերպել կանոնավոր ուղևորափոխադրումները, մինչև ավտոմեքենաների խմբաքանակն ամբողջությամբ տեղ կհասնի։ Այդպիսով, ապահովելով  ոչ միայն քաղաքացիների ազատ  ու անվտանգ տեղաշարժը, այլև՝ նրանց զերծ պահելով բազմաթիվ անհարմարություններից ու դժվարություններից։ Մեքենաները տեղ հասնելուն պես, երբ արդեն մրցույթը շահած այդ կազմակերպությունը սկսի շահագործել իր գիծը, իրեն խոչընդոտ չի հանդիսանա «Դավիթ Սարգսյան» ԱՁ-ին պատկանող կազմակերպությունը։ 
Քաղաքացիներից մեկը պատմում է, որ մի քանի ամիս առաջ էլ  երթուղու մեքենան հենց ճանապարհին կանգեցրել են, ուղևորներին իջեցրել ճանապարհին: 

«Տանից դուրս եմ եկել, գնում եմ գործի, հիմա անիմաստ պիտի ժամերով սպասեմ, ինչի՞ համար: Ինձանից բացի, բազմաթիվ ուսանողներ էլ են այստեղ սպասում մեզ հետ։ Ո՞նց պիտի մարդավարի հասնենք տեղ չգիտեմ»,-դժգոհում է քաղաքացիներից մեկը՝ նշելով, որ վաղն առավոտյան էլ կրկին պետք է աշխատանքի գնա, սակայն չգիտի՝ ինչպես: 

Կանգառում սպասող ուսանողները ևս մտահոգված են՝ համալսարան գնալու համար ամեն օր առավոտյան պիտի Երևան գան, սակայն եթե երթուղին չի աշխատում, չգիտեն՝ ինչպես են գալու և գնան: Ստիպված կամ մնալու են Երևանում, կամ էլ տաքսիներով են երթևեկելու, բայց ոչ հաստատ մյուս գծով։ Այնուամենայնիվ, քաղաքացիները կանգնած են լուրջ խնդրի առաջ՝ խոչընդոտվում է նրանց տեղաշարժի իրավունքը։ 
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում