Թյուրամի գոլը հաղթանակ պարգևեց Ինտերին Ռոմայի դեմ խաղում
Ա Սերիայի 10-րդ տուրում «Ինտերը» ընդունել էր «Ռոմային» և նավազագույն հաշվով հաղթանակ տարավ: Այս մասին գրում է Armsport.am-ը։
Առաջին կեսում գոլեր չարձանագրվեցին:
Հանդիպման միակ գոլը խփվեց 81-րդ րոպեին. աչքի ընկավ Թյուրամը:
Հենրիխ Մխիթարյանը միլանյան թիմի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 75-րդ րոպեին:
Այս խաղից հետո «Ինտերը» 25 միավորով 1-ին տեղում է մրցաշարային աղյուսակում, իսկ «Ռոման» 14 միավորով՝ 8-րդ:
Կարծիքներ