Ուկրաինայի պաշտպանության նախարարը կարծում է, որ Ռուսաստանը ռազմական գործողության վերաբերյալ որոշում չի կայացրել
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը ֆրանսիական Le Figaro թերթին տված հարցազրույցում ասել է, որ, իր կարծիքով, Ռուսաստանը ռազմական գործողություն իրականացնելու որոշում չի կայացրել։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
«Կարծում եմ, որ Ռուսաստանի իշխանությունները որոշում չեն կայացրել, և հուսով եմ, որ չեն կայացնի։ Իմ կարծիքով՝ Ռուսաստանը փորձում է առաջին հերթին ուժեղ դիրք գրավել Վաշինգտոնի և եվրոպական երկրների հետ բանակցությունների համար», - Ռեզնիկովն ասել է շաբաթ օրը հրապարակված հարցազրույցում։
Նա նաև նշել է, որ ներխուժման սպառնալիքը կարող է օգտագործվել ՆԱՏՕ-ի և Եվրամիության միասնությունը փորձարկելու համար։
Կարծիքներ