Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը պատրաստվում է հունվարի 31-ին հայտարարել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը պատրաստվում է հունվարի 31-ին հայտարարել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը պատրաստվում է երկուշաբթի օրը հայտարարել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ռեժիմի խստացման մասին։ Այս մասին ուրբաթ օրը ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է բրիտանական կառավարական շրջանակներում աղբյուրը։

«Սպասվում է, որ արտաքին գործերի նախարարությունը երկուշաբթի օրը խորհրդարանում կհայտարարի պատժամիջոցների ռեժիմի խստացման մասին, որպեսզի Մեծ Բրիտանիան կարողանա թիրախավորել Ռուսաստանի ռազմավարական և ֆինանսական շահերը», - ասել է աղբյուրը: Նա չի հստակեցրել՝ խոսքը կլինի նոր պատժամիջոցների ներդրման մասին, թե միայն պատժամիջոցների փաթեթի ընդունման մասին, որը կարող է կիրառվել Ուկրաինայի տարածք հիպոթետիկ ներխուժման դեպքում։

Հունվարի 26-ին արտգործնախարար Լիզ Թրուսը հայտարարեց, որ Միացյալ Թագավորության կառավարությունը պատրաստվում է առաջիկա օրերին նոր օրինագիծ ներկայացնել հակառուսական պատժամիջոցները խստացնելու համար։ Նախարարը կարևորել է Միացյալ Թագավորությունում համախոհների հետ համատեղ սահմանափակումներ մտցնելը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում