Պատրուշևը ԱՄՆ-ին մեղադրել է Ռուսաստանի սահմանների մոտ կենսաբանական զենք ստեղծելու մեջ

Պատրուշևը ԱՄՆ-ին մեղադրել է Ռուսաստանի սահմանների մոտ կենսաբանական զենք ստեղծելու մեջ

Ռուսաստանը լուրջ հիմքերն ունի ենթադրելու, որ ողջ աշխարհում հայտնվող կենսալաբորատորիաներում, որոնք գտնվում են ԱՄՆ-ի հսկողության տակ, իրականացվում է կենսաբանական զենքի մշակում։ Այս մասին «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը՝ հավելելով, որ այդ լաբորատորիաները հիմնականում հայտնվում են Ռուսաստանի և Չինաստանի սահմաններին:

«Նրանք հավաստիացնում են, որ դրանք հետազոտական կենտրոններ են, որտեղ ամերիկացիները տեղի գիտնականներին օգնում են մշակել վտանգավոր հիվանդությունների դեմ պայքարի նոր ձևեր, թեև այդ երկրների իշխանությունները պատկերացում չունեն, թե ինչ է կատարվում պատերի ներսում»,- ասել է Պատրուշևը:

Նա նշել է, որ այն շրջաններում, որտեղ նման լաբորատորիաներ են հայտնվել, գրանցվում են հիվանդությունների բռնկումներ, որոնք բնորոշ չեն այդ տարածքներին։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Մոսկվան լուրջ հարցեր ունի՝ կապված Պենտագոնի ռազմակենսաբանական գործունեության հետ: Հայտարարության մեջ նշվել է նաև, որ Վրաստանի տարածքում ԱՄՆ-ի գործունեությունը Լուգարի ​​կենսաբանական լաբորատորիայում հակասում է Կենսաբանական և թունավոր զենքի արգելման մասին կոնվենցիայով Վաշինգտոնի և Թբիլիսիի պարտավորություններին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում