Հայաստանը ԵԱՏՄ և իր հարևան երկրների մեջ ոչ միայն ամենացածր գնաճ ունեցող երկիրն է, այլև միակ երկիրն է, որը երկնիշ գնաճ չունի. Գևորգ Պապոյան
ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Մայիս ամսվա դրությամբ Հայաստանը ԵԱՏՄ և իր հարևան երկրների մեջ ոչ միայն ամենացածր գնաճ ունեցող երկիրն է, այլև միակ երկիրն է, որը երկնիշ գնաճ չունի, մասնավորապես գնաճը ԵԱՏՄ-ում ունի հետևյալ տեսքը.
Ռուսաստան-16.7%
Բելոռուս-15.9%
Ղազախստան-13.2%
Ղրղզստան-13.2%
Հայաստան-8.4%
Հարևան պետություններ
Թուրքիա-70%
Իրան-35.6%
Վրաստան-12.8%
Ադրբեջան-12.2%
ՀԳ: Գրառման նպատակը ոչ թե արդարացնելն է գնաճը, այլ ցույց տալը, որ գործ ունենք համաշխարհային նոր ֆենոմենի հետ, որը ցավալիորեն մարդկանց կենսամակարդակի վրա էական բացասական ազդեցություն ունի:»
Կարծիքներ