Իտալիայում դոմինիկացին կորոնավիրուսով վարակել է 126 մարդու
Իտալիայում դոմինիկացին կորոնավիրուսով վարակել է 126 մարդու: Պատճառը ոչ միայն տղամարդու անպատասխանատու պահվածքն է եղել, այլ նաեւ քաղաքացիների ոչ բավարար հսկողությունը, ովքեր երկիր են ժամանել արտասահմանից:
Դեպքի մասին պատմել է իտալացի համաճարակաբան Ֆաբրիցիո Ֆաջանոնը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Պատմությունը սկսվել է հուլիսի կեսերին, երբ Իտալիայում համաճարակային վիճակն առանձնապես մտահոգություն չէր առաջացնում, իսկ օրական դեպքերի թիվը չէր գերազանցում 200-300-ը:
Երիտասարդ դոմինիկացին, ով մշտական բնակություն է հաստատել Վարչելիում, հուլիսի 13-ին ժամանել էր Ապենիններից եւ դարձել այսպես կոչված «զրոյական պացիենտ»: Դոմինիկյան Հանրապետությունից ժամանելուն պես նա պետք է երկշաբաթյա մեկուսացման մեջ գտնվեր, սակայն դա չի արել եւ սովորական կյանքով է ապրել՝ նույնիսկ բժշկական դիմակ չօգտագործելով: Մեկ շաբաթ անց հասարակական լողավազանում նա հանդիպել է ծանոթ ընտանեկան զույգի հետ եւ վարակել նրանց: Նրանք էլ կորոնավիրուսը փոխանցել են իրենց 33 գործընկերներին, որոնք էլ իրենց հերթին վարակել են եւս 8 մարդու:
Հուլիսի 26-ի երեկոյան «զրոյական պացիենտն» այցելել է Վերչելիի դիսկոտեկ ՝ արդյունքում վարակելով եւս 58 մարդու: Տուն վերադառնալով՝ նրանցից մի քանիսը վարակել են իրենց 8 հարազատներին: Դիսկոտեկի այցելուներից մեկը պարերից հետո մեկնել է բար, որտեղ վարակել է մի քանի այցելուի: Ավելի ուշ այդ մարդկանցից մեկը մասնակցել է հուղարկավորությանը, որտեղ վարակել է 6 մարդու, վերջիններս էլ՝ եւս 6 մարդու:
Ֆաջանոյի խոսքով՝ ընդհանուր առմամբ հաջողվել է հայտնաբերել 126 դեպք 25 օրվա ընթացքում: Ակնհայտ է, որ եղել են վարակման այլ շղթաներ, որոնք չեն հայտնվել բժիշկների տեսադաշտում: Այդ կապակցությամբ վարակաբանը նշել է պանդեմիայի պայմաններում բոլոր քաղաքացիների պատասխանատու լինելու կարեւորությունը:
Կարծիքներ