ՀՀ ՊՆ զինծառայողները փրկել են հյուծված արջի քոթոթին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին հուլիսի սկզբներին ՀՀ ՊՆ զինծառայողներն ահազանգել էին Վայոց ձոր-Արարատ սահմանագոտում ուժասպառ և անօգնական վիճակում գտնվող արջի քոթոթի մասին:
ԲԸՏՄ-ի փոխանցմամբ՝ նույն օրը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ՀՀ Կարմիր գրքում գրանցված անդրկովկասյան գորշ արջի 4 ամսական հյուծված քոթոթին փոխանցել էին Երևանի «Ֆաունա-Զօօ» ՍՊԸ-ի վայրի կենդանիների վերականգնողական կենտրոն՝ անհրաժեշտ նախնական խնամք և բուժօգնություն ստանալու նպատակով։
Շուրջ երեք շաբաթ նախնական կազդուրման և վերականգնման շրջանը հաղթահարելուց հետո արջի ձագը տեղափոխվել է Ուրցաձորի Վայրի բնության և մշակույթային արժեքների պահպանման հիմնադրամի կենդանիների ապաստարան, որտեղ մշակված ծրագրով, բնական միջավայրում կկազմակերպվի կենդանու հատուկ խնամքը՝ հետագայում քոթոթին վայրի բնություն բաց թողնելու համար։
Կարծիքներ