Հանրայինի նոր մասնաշենքի կառուցման հայ-չինական պայմանագիրը վերջնականացվել է
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է, որ Հանրայինի նոր մասնաշենքի կառուցման պայմանագիրը վերջնականացվել է:
«Պեկինից ժամանած պաշտոնյաների հետ ամբողջացրինք Հանրային հեռուստաընկերության 8-րդ նոր հեռուստաստուդիայի կառուցման վերաբերյալ հայ-չինական իրականացման պայմանագիրը, որը կստորագրենք առաջիկա օրերին»,- գրել է Մովսիսյանը:
Կարծիքներ