Աջափնյակ վարչական շրջանի նոր կանգառասրահներից երկուսի ապակիները կոտրել են. գրություն է ուղարկվել ոստիկանություն
Աջափնյակ վարչական շրջանը տեղեկացնում է, որ տեղադրված նոր կանգառասրահներից երկուսի ապակիները կոտրել են, որոնք գտնվում են Սիլիկյան Նոր խճուղի`Հ 2-ի դիմաց և Մազմանյան փողոց`Գարաժ մոլ-ի դիմաց։
Վարչական շրջանը խստորեն դատապարտում է նման վարքագիծը և վերաբերմունքը համայնքային գույքի հանդեպ։
Աջափնյակ վարչական շրջանի կողմից փաստի առթիվ գրություն է ուղարկվել ՀՀ Ոստիկանության բաժանունք` մեղավորին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
Նման վարքագիծը անընդունելի և դատապարտելի է։
Կարծիքներ