Հակոբ Սիմիդյանը ՇՄ նախարարության աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալին
Այսօր շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը նախարարության աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արամ Մեյմարյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ։
Ներկայացնելով Արամ Մեյմարյանին՝ նախարարը առանձնահատուկ ընդգծել է նորանշանակ տեղակալի՝ մասնավոր հատվածում երկար տարիների աշխատանքային փորձը և մասնագիտական հմտությունները, որոնք նախարարության աշխատանքներին նոր լիցք կհաղորդեն ու արդյունավետության նոր շեմ կսահմանեն։
Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ պարոն Մեյմարյանը պատրաստակամություն է հայտնել իր փորձն ու գիտելիքները ներդնել շրջակա միջավայրի ոլորտում մեկնարկած բարեփոխումները կյանքի կոչելու գործում և համատեղ ուժերով լուծել ոլորտում առկա խնդիրները։
Արամ Մեյմարյանին վստահված է համակարգել շրջակա միջավայրի նախարարության 2 վարչությունների, Անտառային կոմիտեի և 7 ՊՈԱԿ-ների աշխատանքները։
Կարծիքներ