Մենք Հայաստանին առաջարկներ ենք փոխանցել, անցել ենք «առցանց դիվանագիտության». Բայրամով
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ «պաշտոնական Երևանն ընդունելի չի համարել ադրբեջանա-հայկական պայմանական սահմանին անցակետ բացելու Բաքվի առաջարկը»։
Ըստ Interfax-ի՝ լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ «Հայաստանը մերժել է այս առաջարկը՝ առանց որևէ բացատրություն տալու», և «այդ փաստը ցույց է տալիս, որ Երևանը շահագրգռված չէ կատարել եռակողմ համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները»։
Բայրամովը հավելել է, որ «Հայաստանը նույնպես խուսափում է Ադրբեջանի հետ բանակցություններից»։
Ըստ ԱԳ նախարարի՝ Բաքուն առցանց առաջարկներ է փոխանակել Երևանի հետ խաղաղ բանակցությունների համար. «Հիմա, եթե կարելի է այդպես ասել, մենք անցել ենք առցանց դիվանագիտության այս ոլորտում, սակայն ժամանակը ցույց կտա, թե որքանով դա արդյունավետ կլինի»,- ասել է նախարարը, հաղորդում են ադրբեջանակն լրատվամիջոցները:
Կարծիքներ