Սյունիքի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Սյունիքի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 15-ի ժամը 09։00-ից մինչև դեկտեմբերի 16-ը՝ ժամը 09։00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
_Կապան քաղաքի` Գործարանային փողոցի, Նորաշենիկի մայրուղու, Գաղթականների թաղամասերի,
_Աճանան,
_Շահումյան,
_Բանավան,
_Սյունիք գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում