Հայաստանը ներկայացնող զույգին թույլ չեն տվել մասնակցել գեղասահքի աշխարհի առաջնությանը. Մեզնից խլեցին օլիմպիական երազանքը, մենք կոտրված ենք. տեսանյութ

Հայաստանը ներկայացնող զույգին թույլ չեն տվել մասնակցել գեղասահքի աշխարհի առաջնությանը. Մեզնից խլեցին օլիմպիական երազանքը, մենք կոտրված ենք. տեսանյութ

Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը չի մասնակցել Ստոքհոլմում մարտի 22-28-ն անցկացված գեղասահքի աշխարհի առաջնությանը, թեև նրանք մեկնել էին մրցավայր:

«Մեզնից խլեցին օլիմպիական երազանքը: Առանց բացատրության թույլ չտվեցին մասնակցել աշխարհի առաջնությանը եւ նվաճել Օլիմպիական խաղերին մասնակցելու մեր իրավունքը»,- տեսաուղերձով ասել է Թինա Կարապետյանը:

Ըստ մարզիկների՝ վերջին պահին նրանց մոտ կորոնավիրուսի թեստի դրական պատասխան է եղել, բայց ավելի ուշ պարզվել է, որ դա սխալմունք էր:

«Մենք կոտրված ենք: Մինչ գեղասահորդները տոնում են, մենք թախծում ենք»,- ասել է Թինան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում