16-ամյա տղաների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ անչափահասներից մեկը հիվանդանոցում է
Մարտի 27-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։15-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի և աջ ազդրի շրջանում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ ծնողների ուղեկցությամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի անչափահաս տղա երեխա։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 16-ամյա Հ․ Գ․-ն է, ով հայտնել է, որ իրենց շենքի բակում ծեծի է ենթարկվել:
Օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը ժամը 13։30-ին Անանուն փողոցում Հ.Գ․-ն վիճաբանել է 16-ամյա Դ․ Գ․-ի և 16-ամյա Ա․ Ղ․-ի հետ, որի ընթացքում Դ.Գ․-ն իր մոտ եղած դանակով 2 անգամ հարվածել է Հ.Գ․-ին՝ պատճառելով նշված վնասվածքը:
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Տարված բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը ժամը 18։40-ի սահմաններում Դ.Գ․-ն և Ա.Ղ․-ն ծնողների հետ ինքնակամ ներկայացել են ոստիկանության Շենգավիթի բաժին, որից հետո տեղափոխվել քննչական բաժին:
Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կարծիքներ