ԳԴՀ-ի նախագահը Մերկելին խնդրել Է կատարել կանցլերի պարտականությունները մինչեւ նախարարների կաբինետ կազմելը
Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան կանցլեր Անգելա Մերկելին խնդրել Է կատարել պարտականություններն այնքան ժամանակ, քանի դեռ չի կազմվի նոր կառավարություն խորհրդարանական ընտրությունների արդյունքներով: Հոկտեմբերի 26-ին ամյդ մասին հայտնել Է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
«Այդ խնդրանքն ստացվել Է հիմնական օրենքի 69-րդ պարագրաֆի երրորդ կետին համապատասխան՝ նկատի առնելով, որ այսօր անցկացվում Է 20-րդ գումարման Բունդեստագի սահմանադիր ժողովը»,- ասված Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ