Զելենսկի. վերականգնելու համար Ուկրաինային կպահանջվի առնվազն 600 միլիարդ դոլար
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ երկրի վերականգնման համար կպահանջվի առնվազն 600 միլիարդ դոլար, նա նման գնահատական է տվել երեքշաբթի՝ ելույթ ունենալով The Wall Street Journal-ի կողմից կազմակերպված գործադիր տնօրենների գագաթնաժողովում տեսաֆորմատով։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Վաշինգտոնը լրացուցիչ 500 մլն դոլարի տնտեսական օգնություն կտրամադրի Կիեւին։ Ամերիկացի առաջնորդը պարզաբանել է, որ այդ միջոցները տրամադրվում են Կիևին՝ տնտեսությունը կայունացնելու, աշխատավարձեր վճարելու և բնակչությանը անհրաժեշտ ծառայություններ մատուցելու համար։
Կարծիքներ