Բայդեն. ԱՄՆ-ին անհրաժեշտ է տեխնոլոգիական գերազանցության հասնել Չինաստանի հանդեպ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ասել է, որ Վաշինգտոնը պետք է տեխնոլոգիական առավելության հասնի այլ երկրների, հատկապես՝ Չինաստանի հետ մրցակցության մեջ իր դիրքերն ամրապնդելու համար։
Նրա խոսքով, 35 տարի առաջ ԱՄՆ-ը ներդրել է «իր ողջ ՀՆԱ-ի 2%-ը հետազոտությունների եւ զարգացման մեջ»։ «Այժմ մենք ներդնում ենք դրա միայն կեսը»,- ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը։
Բայդենն ասել է, որ իր վարչակազմը վճռական է փոխել իրերի ներկայիս վիճակը: Մասնավորապես, ամերիկացի առաջնորդը կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսին արագ ընդունել օրինագիծ, որը նախատեսում է բյուջեից 52 միլիարդ դոլար հատկացնել երկրում կիսահաղորդիչների արտադրության զարգացման համար։
Կարծիքներ