Եվրախորհրդարանը Ռուսաստանը ճանաչել է որպես ահաբեկչության հովանավոր պետություն

Եվրախորհրդարանը Ռուսաստանը ճանաչել է որպես ահաբեկչության հովանավոր պետություն

Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել, որով Ռուսաստանը ճանաչում է որպես «ահաբեկչության հովանավոր պետություն»՝ Ուկրաինայում ռազմական գործողության պատճառով, քվեարկությունը հեռարձակվել է Եվրախորհրդարանի կայքում։

Փաստաթղթին կողմ է քվեարկել 494 պատգամավոր, դեմ է քվեարկել 58-ը, ձեռնպահ՝ 44-ը։

Այս բանաձեւը ոչ մի ուղղակի իրավական հետեւանք չունի Եվրամիության համար, այլ արտացոլում է պատգամավորների մեծամասնության կարծիքը, որոնք վերջին տարիներին ընդունել են հակառուսական փաստաթղթերի մի ամբողջ շարք։

Ներկայում ԵՄ-ն չունի օրենսդրական դաշտ՝ երկրներին ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցուցակներում ընդգրկելու համար։ Միաժամանակ, 2016 թվականից գործում է ռեժիմ, որը թույլ է տալիս անհատներին և կազմակերպություններին ընդգրկել ահաբեկչությանն աջակցելու համար անձնական պատժամիջոցների ցուցակներում։ Այս ցուցակներն այսօր ներառում են 13 անհատներ և չորս կազմակերպություններ, այդ թվում՝ ԻՊ-ը և Ալ-Քաիդան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում