Ղրիմում վարժանքների ժամանակ դեսանտավորվել է ավելի քան երկու հազար զինվոր
Ավելի քան 2 հազար զինծառայող և 60 միավոր ռազմական տեխնիկա դեսանտավորվել է Ղրիմում անցկացվող միջտեսակային մեծ վարժանքների ժամանակ, հինգշաբթի լրագրողներին ասել են ՌԴ ՊՆ-ից:
Զորավարժությունները սկսվել են այսօր «Օպուկ» ուսումնավարժարանում։ ՌԴ զինված ուժերի միջտեսակային զորավարժություններին մասնակցում են ավելի քան 10 հազար զինծառայողներ, 1,2 հազար միավոր տեխնիկա, ինչպես նաև 40 ռազմանավեր։
«Իլ -76 ՄԴ 40 ինքնաթիռ ներգրավված էր դեսանտավորման մեջ: Ռազմական տրանսպորտային ավիացիայի անձնակազմը թռիչքն իրականացնում էր մեկ մարտական կարգով` ինքնաթիռների միջև 300 մետր հեռավորությամբ 3 կիլոմետրի վրա, իսկ դեսանտի նետման ժամանակ՝ կողային և երկայնական ընդմիջումները կրճատվել են: Ուժերի և տեխնիկայի նետումն իրականացվել է 600 մետր բարձրությունից», – ասել են ռազմական գերատեսչությունից:
Ռազմական տրանսպորտային ավիացիային պաշտպանում էին Սու -27 կործանիչներով, որոնք մեկուսացնում էին դեսանտի վայրերը: Օդային կազմը վերահսկվում էր A-50U և IL-22-SURT հեռահար ռադիոլոկացիոն ինքնաթիռներից:
Կարծիքներ