Թուրքիայի դեսպանությունը վերսկսում է իր գործունեությունը Ուկրաինայի մայրաքաղաքում
Թուրքիայի դեսպանությունը վերսկսում է իր գործունեությունը Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
«Մենք մեր գործունեությունը ժամանակավորապես տեղափոխել էինք Չեռնովցի, որը վերածվել էր լոգիստիկ կենտրոնի։ Իսկ այսօր վերադարձել ենք մեր տուն՝ Կիև։ Վաղվանից կշարունակենք մեր աշխատանքը՝ ներառյալ հյուպատոսական ծառայությունների մատուցումը մեր շենքում՝ Փանաս Միրնի 22 հասցեում։ », - ասվում է դեսպանատան ֆեյսբուքի էջում արված գրառման մեջ։
Թուրքական առաքելությունը չէր լքել Ուկրաինան և իր գործունեությունը շարունակում էր Ուկրաինայի արևմուտքում՝ Չեռնովցի քաղաքում։
Կարծիքներ