Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ

Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ

Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, որ ռուսական պրոպան գազով 30 վագոն կուղևորվի Բալաջարի կայարանից։

Նշենք, որ այսօրվա դրությամբ Ադրբեջանից Հայաստան արդեն արտահանվել են ավելի քան 14 հազար տոննա դիզելային վառելիք և 4000 տոննայից ավելի ԱԻ-92 և ԱԻ-95 մակնիշի բենզին։

Առ այսօր Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան տարանցիկ եղանակով փոխադրվել են ավելի քան 34 հազար տոննա հացահատիկ, մոտ 8000 տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին, 68 տոննա հնդկացորեն և 414 տոննա անտրացիտ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում