«Եվրատեսիլին» հաշված րոպեներ են մնացել. ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

«Եվրատեսիլին» հաշված րոպեներ են մնացել. ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

 

Հայաստանի պատվիրակ Լադանիվան իր «Ժակո» երգով արդեն «Եվրատեսիլի» եզրափակչում է, որը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով ժամը 23:00-ին:

Սփյուռքից Լադանիվայի օգտին քվեարկելու համար հարկավոր է 19 թիվն ուղարկել ձեր երկրում առանձնացված կարճ համարին: Քվեարկության կարգի մանրամասներին ծանոթանալու համար հետևեք մրցույթին ձեր երկրում այն հեռարձակող հեռուստաընկերությամբ:

Եզրափակչում քվեարկում են Եվրատեսիլին մասնակցող բոլոր երկրները: Քվեարկությունը կբացվի եզրափակչի սկզբում։

Ուշադրություն. քվեարկել կարող են նաև մրցույթին չմասնակցող երկրները. հարկավոր է մուտք գործել www.esc.vote կայք և համոզվել, որ Ձեր բանկային ու հեռախոսային քարտերը միջազգայնորեն ճանաչված են: Օրինակ՝ եթե ցանկանում եք քվեարկել ԱՄՆ-ից, ապա Ձեր բանկային և հեռախոսային քարտերը պետք է լինեն ամերիկյան: Կայքում մեկ բանկային քարտով հնարավոր է քվեարկել միայն մեկ անգամ՝ առավելագույնը 20 քվե ավելացնելու հնարավորությամբ։ Սա նշանակում է, որ եթե ցանկանում եք 20 ձայն տալ Հայաստանի օգտին, ապա դա պետք է միանգամից անել՝ հաստատելուց առաջ ավելացնելով քվեների քանակը մինչև 20, քանի որ մեկ քարտով հնարավոր չի լինելու քվեարկել երկրորդ անգամ: Այս ձևով արված քվեարկությունը դիտարկվելու է որպես մեկ հավելյալ երկրից ստացված ձայն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում