IFFHS-ը ներկայացրել է նախորդ տարվա խորհրդանշական թիմը

IFFHS-ը ներկայացրել է նախորդ տարվա խորհրդանշական թիմը

Ֆուտբոլի պատմության ու վիճակագրության միջազգային ֆեդերացիան ներկայացրել է 2022 թվականի աշխարհի հավաքականը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  նախորդ տարվա ընտրանին ունի հետևյալ տեսքը`

Դարպասապահ՝ Տիբո Կուրտուա (Բելգիա, «Ռեալ»)

Պաշտպաններ՝ Աշրաֆ Հաքիմի (Մարոկկո, ՊՍԺ), Յոշկո Գվարդիոլ (Խորվաթիա, «Լայպցիգ»), Վիրջիլ Վան Դեյկ (Նիդերլանդներ, «Լիվերպուլ») եւ Ալֆոնսո Դեյվիս (Կանադա, «Բավարիա»):

Կիսապաշտպաններ՝ Լուկա Մոդրիչ (Խորվաթիա, «Ռեալ»), Կեւին Դե Բրույնե (Բելգիա, «Մանչեսթեր Սիթի»), Լեո Մեսի (Արգենտինա, ՊՍԺ):

Հարձակվողներ՝ Էրլինգ Հալանդ (Նորվեգիա, «Մանչեսթեր Սիթի»), Քարիմ Բենզեմա (Ֆրանսիա, «Ռեալ») եւ Կիլիան Մբապե (Ֆրանսիա, ՊՍԺ):

 Ավելի վաղ IFFHS-ի վարկածով անցած տարվա լավագույն մարզիչը Լիոնել Սկալոնին էր ճանաչվել, իսկ ֆուտբոլիստը` Լիոնել Մեսին:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում