Քոչարյանի «Մայր Հայաստան» դաշինքը ձեռքի թեթև շարժումով վերածվեց Ծառուկյանի «Մայր Հայաստան» դաշինքի. Չախոյան

Քոչարյանի «Մայր Հայաստան» դաշինքը ձեռքի թեթև շարժումով վերածվեց Ծառուկյանի «Մայր Հայաստան» դաշինքի. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Քոչարյանի «Մայր Հայաստան» դաշինքը ձեռքի թեթև շարժումով վերածվել է Ծառուկյանի «Մայր Հայաստան» դաշինքի։

 

«Բան չի փոխվել, փոխվել է միայն գումարելիների տեղը, վերջնաարդյունքը նույնն է։ Իրենք բոլորը ծայրագավառիստների մի մեծ խմբակ են ու ծառայում են նույն նպատակին՝ Հայաստանը ծայրագավառի վերածելուն»,- գրել է Չախոյանը:

 

Ավելի վաղ «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հայտնել էր, որ քննարկումների և երկխոսության արդյունքում դրական համարելով Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են այդ ծրագրով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ միասին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում