Արոնյանը զիջել է առաջատարի դիրքը

Արոնյանը զիջել է առաջատարի դիրքը

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, զիջել է դիրքը Tata Steel India մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հնդկական Կալկաթա քաղաքում ընթացող արագ շախմատի մրցաշարի 4-րդ տուրում Արոնյանը պարտվել է, իսկ հաջորդ երկուսում կիսել է միավորը:

Այժմ 6 հնարավորից հավաքելով 4 միավոր՝ Արոնյանը 3-րդ տեղում է: Առաջատարը Արջուն Էրիգաիսին է: Նա ունի 5 միավոր:

Tata Steel India մրցաշարը մեկնարկել է նոյեմբերի 17-ին և կեզրափակվի 19-ին: Մրցաշարին մասնակցում են 10 շախմատիստներ: Այն ընթանում է հնդկական Կալկաթա քաղաքում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում