Մադրիդի «Ռեալ»-ը հերքել է Պրեմիեր լիգա տեղափոխվելու հնարավորությունն ուսումնասիրելու լուրը
Մադրիդի «Ռեալ»-ը հերքել է տարածված լուրը, թե ակումբը դիտարկում է իսպանական Լա լիգայից անգլիական Պրեմիեր լիգա տեղափոխվելու հարցը: «Ռեալ»-ը հայտարարություն է տարածելով, շեշտելով, որ լուրը, որը տարածել է Mundo Deportivo թերթը, կեղծ է:
««Ռեալ Մադրիդ»-ը հայտարարում է, որ Mundo Deportivo թերթի հրապարակած տեղեկատվությունը, թե ակումբ դիտարկում է Լա լիգայից Պրեմիեր լիգա տեղափոխվելու հնարավորությունը, ամբողջովին կեղծ է, աբսուրդային և անհնար»,- նշված է հայտարարության մեջ:
Կարծիքներ