Մեր մրցակիցները. Թուրքիան հաղթել է Ուելսին

Մեր մրցակիցները. Թուրքիան հաղթել է Ուելսին

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի D ենթախմբում, որտեղ ընդգրկված է նաև Հայաստանի հավաքականը, կայացել են մյուս թիմերի խաղերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Թուրքիայի ընտրանին սեփական հարկի տակ ընդունելով Ուելսին` գերազանցել է 2:0 հաշվով: Թուրքական թիմի կազմում աչքի են ընկել Ումութ Նայիրը և Արդա Գյուլերը:

Ավելի վաղ` Եվրոպայի առաջնության ընտրական փուլի երրորդ խաղում Հայաստանի հավաքականը` սեփական հարկի տակ ընդունելով Լատվիային, առավելության հասավ 2:1 հաշվով: Ընտրանին երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց ընտրական փուլում: Ընտրական փուլի մյու հանդիպումները կկայանա սեպտեմբերին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում