Աշխարհի քարտեզի վրա ամեն մի պետություն, ժողովուրդ, ազգ ունի իր հստակ դերն ու գործառույթը. Վիլեն Գաբրիելյան

Աշխարհի քարտեզի վրա ամեն մի պետություն, ժողովուրդ, ազգ ունի իր հստակ դերն ու գործառույթը. Վիլեն Գաբրիելյան

Բարև ձեզ ընկերներ, եկել եմ, որ կիսվեմ ձեզ հետ, առկա իրավիճակի ընդհանուր պատկերի իմ ընկալմամբ։ Նախապես ասեմ, որ գրածս որոշ չափով վերացական է, բայց դեռ այդպես է պետք:

Եվ ուրեմն, որպեսզի ավելի պարզ լինի, նախ պետք է արձանագրենք մի քանի փաստ:

Առաջինը. աշխարհի քարտեզի վրա ամեն մի պետություն, ժողովուրդ, ազգ ունի իր հստակ դերն ու գործառույթը, պատմական առաքելությունը, որովհետև որևէ սուբյեկտ չի կարող գոյատևել առանց իմաստի, այլ հարց է, թե այդ սուբյեկտները որքան են դա հստակ գիտակցել կամ գիտակցում ժամանակի ընթացքում: Պատմական առաքելությունները հստակ գիտակցելու համար պետք է նայել գործընթացների խորքը, քո իրական ազգային ինքնությունը ճանաչելու համար, քանզի ներկայումս առկա ցանկացած խնդիր ունի իր հստակ դրդապատճառը:

Երկրորդ. պետք է արձանագրել, որ աշխարհագրությունը որքան էլ կարճաժամկետ կտրվածքում կարող է թվալ թե ստատիկ գործընթաց է, սակայն երկարաժամկետի մեջ միշտ եղել է դինամիկ, իսկ 20-րդ և 21րդ դարերում, երբ ավելի արագ են զարգացել գիտությունն ու տեխնոլոգիաները, իրենց հետ համահունչ արագացել է նաև ժամանակը, և աշխարհագրության փոփոխության բերող գործընթացների դինամիկան նույնպես արագացել է։

Երրորդ. պետք է արձանագրել, որ միջազգային հարաբերություններում իքս պահից սկսած, միշտ եղել են և լինելու են որոշակի արժեհամակարգի ու սկզբունքների վրա հիմնված հաստատված խաղի կանոններ, որոնք որքան էլ մենք ուզենք ձևակերպենք ինչ-որ բարդ դիվանագիտական նախադասություններով, սակայն հիմնված են շատ պարզ շահերի վրա: Ժամանակի ընթացքում սակայն, որքան էլ շահերը, ըստ երևույթի, մնացել են նույնը, բայց հաստատված կանոնները աղավաղվել և ենթարկվել են դեգրադացիայի, տարիների ընթացքում բերել է աշխարհի քարտեզի բազմաթիվ վերադասավորումների և փոփոխությունների:

Չորրորդը. պետք է արձանագրել, որ որևէ լոկալ գործընթաց, ըստ երևույթի, չի կարող սահմանափակվել իր լոկալության մեջ, որքան էլ մեզ թվա այդպես, քանզի ցանկացած խոշոր գործընթաց միշտ բաղկացած է լինում բազմաթից լոկալ մասնիկներից: Ուղղակի մենք պետք է կարողանանք սարին նայելուց տեսնենք, ոչ թե մեր դիմացի երևացող սարի գագաթը, այլ պետք է ձերբազատվենք կարծրատիպերից, և այդպիսով կկարողանանք տեսնել սարերի շղթայի գագաթներն ամբողջության վրայով:

Հիմա, եթե այս ամենը արձանագրելով, փորձեմ շատ պարզ նկարագրել ինչ է տեղի ունենում աշխարհի քարտեզի վրա, ապա շատ հստակ կարող եմ ասել՝ տեղի է ունենում իսզկբանե ամրագրված կանոնների վերաիմաստավորում, վերաձևակերպում, հստակեցում և, ըստ այդմ, դարձ ի շրջանս յուր, այսինքն կանոնները որոնք տարիների ընթացքում աղավաղվել են, վերահատատվում են իսկզբանե արձանագրված արժքների ու սկզբունքների հիմքով: Միաժամանակ այդ ընթացքում և, նաև խաղի կանոների վերահաստատման միջոցով, գնում է սուբյեկտների պատմական առաքելությունների վերանայման գործընթաց, որոշների մոտ զրոյացվում է այն առաքելության սպառման պատճառով, որոշների մոտ վերաիմաստավորվում է, որոշների մոտ էլ ինչպես օրինակ մեզ մոտ համ վերաիմաստավորվում է, համ հստակեցվում: Մենք, ըստ երևույթի, վերջին իրադարձություններով այդ պատմական առաքելությունը ի ցույց ենք դրել աշխարհին, որ վերջապես գիտակցել ենք մեր դերն ու գործառույթը և մենք տեր ենք կանգնելու մինչև վերջ մեր այդ պատմական առաքելությանը:

Հ.Գ. գիտեմ, այս ամենը կարող է թվալ հայտնի դավադրությունների տեսությունների շարքից, բայց եթե կաղապարված կարծրատիպերից, որոնք տասնյակ տարիներ շարունակ մեզ հրամցրել են, դուրս նայենք գործընթացներին, պարզ կտեսնենք, որ որևէ դավադրություն չկա, ամենինչ բաց, թափանցիկ և պարզ մեր աչքի առջև է, ուղղակի պետք է չվախենանք դա տեսնենք: Ավելի մանրամասն ու հստակ, դեռ խոսալու ենք, առայժմ այսքանը:

Գլուխներդ՝ բարձր, դուխներդ՝ տեղը, ամեն ինչ էլ ավելի լավ է լինելու:

Շնորհակալություն ուշադրության համար

հարգանքով՝

#ՕմարիԱրծիվ

նավակ Ճոճողը

Վիլեն Գաբրիելյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ նաև Տելեգրամում