Թուրքիայի հյուսիսում մեկ օրվա մեջ երկու երկրաշարժ է եղել

Թուրքիայի հյուսիսում մեկ օրվա մեջ երկու երկրաշարժ է եղել

Թուրքիայի հյուսիսում գտնվող Գյումուշհանե նահանգի Քելթիքի շրջանում մեկ օրվա մեջ 2 երկրաշարժ է գրանցվել:

Ինչպես հաղորդում է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը (AFAD), այն տեղի է ունեցել դեկտեմբերի 18-ի երեկոյան ժամերին՝ 4.1 մագնիտուդ ուժգնությամբ:

Քելթիքի երկրաշարժից 5 րոպե անց ցնցվել է նաև դրան հարակից Էրզինջան քաղաքը՝ 3.7 մագնիտուդ ուժգնությամբ:

Հիշենցնենք, որ նույն օրը՝ դեկտեմբերի 18-ի առավոտյան ժամերին Քելթիքը ցնցվել էր նաև 4.3 մագնիտուդ ուժգնությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում