COVID-19-ի «հնդկական» շտամը հայտնաբերվել Է Չինաստանի մի շարք քաղաքներում
ՉԺՀ-ի առողջապահական մարմինները COVID-19 կորոնավիրուսի «հնդկական» շտամ են գրանցել Չինաստանի մի շարք քաղաքներում:
Ապրիլի 29-ին հաղորդել Է CGTN հեռուստաալիքը՝ վկայակոչելով ՉԺՀ-ի հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի գլխավոր համաճարակաբան Ու Ցզունյուին:
Նա նշել Է, որ, չնայած համավարակի սկզբից հայտնաբերված COVID-19-ի մուտացիաներին, ՉԺՀ-ի իշխանությունները կարող են արգելափակել այդ վիրուսի տարբեր շտամների փոխանցումը:
Ու Ցզունյուն նաեւ նշել Է կանխարգելիչ միջոցառումները պահպանելու կարեւորությունը՝ առաջիկայում երկրում անցկացվող տոնի՝ Աշխատանքի օրվա կապակցությամբ, որը նշվում Է մայիսի 1-ին:
Մինչդեռ տարածաշրջանային ԶԼՄ-ները հաղորդել են, որ Չինաստանում, ապրիլի 28-ի տվյալներով, օգտագործվել են 243,9 միլիոն չափաբաժնից ավելի COVID-19-ի դեմ պատվաստանյութեր. բացարձակ ցուցանիշներով դա ավելի շատ Է, քան աշխարհում որեւԷ երկրում, ներառյալ ԱՄՆ-ը, որտեղ օգտագործվել Է 234,6 մլն չափաբաժին պատվաստանյութ:
Դրա հետ մեկտեղ ՉԺՀ-ի իշխանությունները պլանավորում են մինչեւ հունիսի վերջը COVID-19-ի դեմ պատվաստել բնակչության 40 տոկոսին, եւ այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ Է, որպեսզի Չինաստանում պատվաստումների ծավալներն օրական 4,4 միլիոն չափաբաժնից ավելացնել մինչեւ 5 միլիոն, հավելում են ԶԼՄ-ները:
Հնդկաստանում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրադրությունը վերջին շաբաթների ընթացքում սաստիկ վատացել Է:
Երկրի հիվանդանոցները լեփ-լեցուն են, դրանցում դիտվում Է թթվածնի բալոնների անբավարարություն:
Բնակիչներն ստիպված են օգնության սպասել հիվանդանոցների մերձակայքում գտնվող փողոցներում, շտապ օգնության ավտոմեքենաների մեջ, իսկ ոմանք ստիպված են պառկել ինքնաշեն ննջավայրերում:
Այս տարի ավելի վաղ հաղորդվել Էր երկրում կորոնավիրուսի հատկապես վտանգավոր «հնդկական» շտամի հայտնաբերման մասին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ