Մակրոնը դեմ է Տոկիոյում ՆԱՏՕ-ի գրասենյակ բացելուն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեմ է Տոկիոյում գրասենյակ բացելու ՆԱՏՕ-ի ծրագրերին՝ կարծում է, որ դաշինքի ուշադրությունը պետք է կենտրոնանա Հյուսիսատլանտյան տարածաշրջանի վրա։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Financial Times-ը ՝ հղում անելով աղբյուրներին :
Հրատարակության ութ զրուցակիցներ ասել են, որ Ֆրանսիայի դիրքորոշումը բարդացնում է Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի առաջին գրասենյակի բացման շուրջ ընթացող բանակցությունները։ Պարբերականը նշում է, որ դրանում շահագրգռված է ԱՄՆ-ը, որը Ճապոնիայի հետ միասին դրդում է Եվրոպային ավելի ակտիվ ներգրավվել Ասիայի անվտանգության խնդիրների լուծմանը Թայվանի շուրջ աճող լարվածության ֆոնին։ Financial Times-ին տված հարցազրույցում ֆրանսիացի պաշտոնյայի խոսքով՝ Փարիզում մտավախություն կա, որ նման քայլերը կարող են ավելի բարդացնել հարաբերությունները Չինաստանի և եվրոպական երկրների միջև, որոնք մտահոգված են, որ Չինաստանը կարող է սկսել զենք մատակարարել Ռուսաստանին:
Կարծիքներ