Ակցիայի մասնակիցներից զանգեր են հնչել տարբեր զորամասերի հրամանատարությանը, կոչ են արել այլևս չմարտնչել՝ պատճառաբանելով, թե վարչապետ Փաշինյանը փաստաթուղթ է ստորագրելու

Ակցիայի մասնակիցներից զանգեր են հնչել տարբեր զորամասերի հրամանատարությանը, կոչ են արել այլևս չմարտնչել՝ պատճառաբանելով, թե վարչապետ Փաշինյանը փաստաթուղթ է ստորագրելու

Ակցիայի մասնակիցներից զանգեր են հնչել տարբեր զորամասերի հրամանատարությանը, կոչ են արել այլևս չմարտնչել՝ պատճառաբանելով, թե վարչապետ Փաշինյանը փաստաթուղթ է ստորագրելու։ Այս մասին հայտնում է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։

«Վարչապետի հրաժարականի պահանջով հակաիշխանական այս ակցիաները Ադրբեջանի շահերը սպասարկող տեղեկատվական դիվերսիա է հետևանք է։ Դրա մասին է նաև վկայում ադրբեջանական լրատվամիջոցներում Երևանում տեղի ունեցող ակցիաների լայն լուսաբանումը։

Հավել եմ, որ այսօր Երևանի փողոցներում վարչապետի հրաժարականի պահանջով ակցիայի մասնակիցներից զանգեր են հնչել տարբեր զորամասերի հրամանատարությանը, կոչ են արել այլևս չմարտնչել՝ պատճառաբանելով, թե վարչապետ Փաշինյանը փաստաթուղթ է ստորագրելու։ Բնականաբար այսօրինակ դեպքերը իրավապահները քննության կառնեն, իսկ մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ։

Այն, որ որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու, չի պատրաստվում ստորագրման, անգամ քննարկման ենթակա փաստաթուղթ չկա, դրա մասին հենց ինքը՝ վարչապետն անգամ հայտնեց։

Սակայն մի բան ակնհայտ է, Ադրբեջանի շահերը սպասարկող այս տեղեկատվական դիվերսիան և դրան հաջորդած գործողությունները միտված են երկրում քաոտիկ իրավիճակ ստեղծելու, բանակի մարտական ոգին ընկճելու համար։

Սիրելի հայրենակիցներ, մի տրվեք տարատեսակ տեղեկատվական ստերին և մի դարձեք դրանց զոհը՝ միաժամանակ վնասելով ազգային անվտանգությանն ու սահմանին մարտնչող մեր եղբայրներին»,֊ ֆեյսբուքի իր էջում գրել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում