Ամենասեղմ ժամկետներում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթաց. Ավինյան
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ-ական պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը ասաց, որ եթե մեր սահմանները որոշվում են GPS-ի օգնությամբ, ապա Սյունիքի մարզի զանգերի մուտքի մոտ GPS-ը ցույց է տալիս Ադրբեջան, արդյոք ադրբեջանցիները կարող են GPS-ով հասնել այդ տարածք և ստիպված լինենք պարզաբանել, որ դա Սիսիանի վարչական տարածքն է:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը անդրադառնալով հարցին պատասխանեց.
«Իրավական փաստաթուղթ ՀՀ-ի Ադրբեջանի միջև սահմանազատման այս փուոլում չկան, այս գործընթացում տեղի են ունենալու բանակցությունները, որոնք տեղի են ունենալու ամենասեղմ ժամկետներում: Բանակցությունների արդյունքում իրականացնելու ենք սահմանազատում, ըստ այդ պայմանավորվածությունների կհստակեցվի 2 երկրների միջև իրավական սահմանը»:
Կարծիքներ