Պենտագոնը 240 միլիոն դոլար կհատկացնի 20 երկրներում ռազմական օբյեկտների կառուցման համար

Պենտագոնը 240 միլիոն դոլար կհատկացնի 20 երկրներում ռազմական օբյեկտների կառուցման համար

Միացյալ Նահանգների ցամաքային զորքերի ինժեներական կորպուսը նախատեսում է զբաղվել հավանական կապալառուների հնարավորությունների ուսումնասիրությամբ Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի 20 երկրներում ռազմական օբյեկտներ կառուցելու նախագծի իրագործման համար: Համապատասխան նախաձեռնությունը գնահատվում է 240 միլիոն դոլար, ինչպես հաղորդվել է չորեքշաբթի՝ մայիսի 19-ին:

Ինչպես նշվում է ռազմական գերատեսչության դիմումի մեջ, կապալառուներին հանձնարարվել է նախագծել ռազմական օբյեկտների կառուցվածքը, այդ թվում`օդանավակայաններ, անհրաժեշտ ենթակառուցվածքներ, մայրուղիներ, նավահանգիստներ, հիվանդանոցներ, արտադրական գործարաններ, էլեկտրակայաններ և ջրամատակարարման ցանցեր:

«Տեխնիկական հանձնարարությունները ներառում են, բայց չեն սահմանափակվում միայն նախագծային ծառայություններով ռազմական վաճառքի և ռազմական շինարարության ծրագրերի շրջանակներում, ներառյալ հորիզոնական և ուղղահայաց կառույցները տարբեր օբյեկտների համար», -փաստաթղթի տեքստը մեջբերում է RT հեռուստաալիքը։

Զինվորական գերատեսչության համապատասխան նախագծի համար նախատեսվում է հատկացնել 240 միլիոն դոլար, իսկ կապալառուների հետ պայմանագրի տևողությունը ենթադրվում է, որ կլինի հինգ տարի: Պենտագոնը որպես նոր օբյեկտներ կառուցելու համար տարածքներ նշանակել է Ղազախստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը և Թուրքմենստանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում