Արցախի դրոշն ԱԺ-ում «թքել-կպցնելու» նպատակը պետք է հասկանալ. Հրաչյա Հակոբյանը՝ ընդդիմության ակցիայի մասին
Պետք է հասկանալ Արցախի դրոշը ԱԺ ամբիոնին «թքել-կպցնելու» նպատակը, եթե քաղաքական ակցիա է, հիմա իրենց սեղաններին թքած-կպցրած է Արցախի դրոշը և որևէ մեկը այն չի հեռացրել։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։
Արձագանքելով ընդդիմադիրների հայտարարություններին, որ իշխանությունը, Արցախի դրոշը տեսնելիս, իրեն վատ է զգում, Հրաչյա Հակոբյանն ասաց.
«Հանրապետության տարբեր քաղաքներում կա Արցախի դրոշը տեղադրված, ԱԺ նիստերի դահլիճում էլ 20-ից ավել Արցախի դրոշ է տեղադրված, մենք վատ չենք զգում Արցախի դրոշից, դա սխալ մոտեցում է»,-ասաց նա:
Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի իշխանության այն հայտարարությունը, որ ընդդիմության այցը Արցախ կարող է սադրանքների տեղիք տալ, Հակոբյանը ասաց․ «Այո, երբեմն եղել են այցեր, որոնք հանգեցրել են սադրանքի և ընդդիմության որոշ աշխատանքներ համաձայնեցված են Ադրբեջանի բանակի հետ: Կամ իրենց հանրահավաքը որքանո՞վ էր տեղին, եթե հաջորդ օրը Փաշինյանը պետք է Բրյուսելում հանդիպեր Ալիևի հետ»։
Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանական ընդդիմությունը հայտարարեց, որ չի պատրաստվում մասնակցել քառօրյային մեկնելու է Հայաստանի սահմանամերձ մարզեր և Արցախի Հանրապետություն: «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն էլ Արցախի դրոշը տեղադրեց ԱԺ ամբիոնին:
Կարծիքներ