Սանահին-Ալավերդի հատվածում բեռնատար գնացքը հարվածել է երկաթգծի երթևեկելի գոտում հայտնված կնոջը, վերջինս տեղում մահացել է
Մայիսի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը:
Ժամը 12։10-ի սահմաններում ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի 2-րդ վաշտի 4-րդ դասակի հրամանատար Մնացական Բոյաջյանը Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի անցումի մոտ ծառայություն կատարելիս նկատել է ուշագնաց վիճակում ընկած մի կնոջ։
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 11։55-ի սահմաններում Այրում-Գյումրի բեռնատար գնացքի մեքենավար՝ Շիրակի մարզի բնակիչ, 56-ամյա Ալբերտ Մ-ն երկաթգծի 2609 կմ-ի ՊԿ7 Սանահին-Ալավերդի հատվածում՝ Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի «Հայպեջ» ավտոկանգառի հարակից տարածքում նկատել է երկաթգծով անցնող քաղաքացու։
Գնացքավարը միացրել է ազդանշանային շչակը, սակայն այդ քաղաքացին, չհասցնելով ազատել երկաթգծի երթևեկելի մասը, դիպել է գնացքին, ինչի հետևանքով տեղում մահացել է։
Մահացածը Լոռու մարզի բնակիչ՝ 34-ամյա Նելլի Գ-ն էր։
Փաստի առթիվ Թումանյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Կարծիքներ