Ստեղծվել է Երկրի ամենաճշգրիտ հարթ քարտեզը

Ստեղծվել է Երկրի ամենաճշգրիտ հարթ քարտեզը

Ամերիկացի աստղաֆիզիկոսներ Ռիչարդ Գոթը, Դեյվիդ Գոլդբերգը և Ռոբերտ Վանդերբեյը ստեղծել են աշխարհի առավել ճշգրիտ հարթ քարտեզը՝ այն դարձնելով գրամոֆոնի սկավառակի նման՝ կլոր և երկկողմանի: Այս մասին հայտնում է Phys.org գիտական ​​և տեխնիկական նորությունների կայքը:

Նշվում է, որ ժամանակակից քարտեզները մեկ ընդհանուր խնդիր ունեն այն պատճառով, որ նրանք փորձում են գնդաձև մոլորակը վերստեղծել հարթ մակերեսի վրա, բևեռներին ավելի մոտ տարածքները զգալիորեն ձգվում են, ինչը խեղաթյուրում է աշխարհի ընկալումը:

Այսպիսով, 16-րդ դարում ֆլամանդացի աշխարհագրագետ Գերարդ Մերկատորի կողմից ստեղծված աշխարհի հայտնի քարտեզը հստակորեն փոխանցում է տեղանքը, բայց խեղաթյուրում է Հյուսիսային և Հարավային բևեռներին հարող տարածքները, ուստի դրանք սովորաբար կտրվում են: Այնուամենայնիվ, հենց դա է եղել Google Maps-ի հիմքում:

Կա նաև Վինկելի եռակի պրոյեկցիա, որը ստեղծվել է գերմանացի քարտեզագիր Օսվալդ Վինկելի կողմից 1921 թվականին: Դրա վրա ուղղվում են երեք աղավաղումներ՝ տարածքներ, ուղղություններ և հեռավորություններ: Սա այն է, ինչ օգտագործում է National Geographic ընկերությունը՝ չնայած Խաղաղ օվկիանոսի զգալի աղավաղմանը և Ասիայի և Հավայան կղզիների միջև մեծ հեռավորության պատրանքին:

Ամերիկացի գիտնականների նոր քարտեզն իր անսովոր ձևի շնորհիվ տարածության ավելի քիչ սխալներ ունի, քան ցանկացած միակողմանի հարթ քարտեզ: Այն ուղղված է դեպի Հյուսիսային և Հարավային կիսագնդերը, իսկ հասարակածը անցնում է եզրով:

Աշխատանքի հեղինակները պնդում են, որ նրանց հաջողվել է դուչրս գալ երկու չափերի շրջանակից՝ չկորցնելով սովորական հարթ քարտեզ պահելու և պատրաստելու հարմարավետությունը:

Մասնագետներն առաջարկում են տպել երկու կիսագնդերը, այնուհետև դրանք կտրել և կապել միմյանց: Նրանց մեթոդի վրա հիմնվելով՝ կարելի է ստեղծել քաղաքական, կլիմայական, ժողովրդագրական և այլ քարտեզներ: Բացի այդ, այս գաղափարը կարող է օգտագործվել այլ մոլորակների քարտեզագրման համար:

«Մեր քարտեզն ավելի նման է երկրագնդին, քան մյուս հարթ քարտեզները: Ամբողջ աշխարհը տեսնելու համար հարկավոր է պտտել այն. Մեր ամբողջ նոր քարտեզը տեսնելու համար հարկավոր է այն շրջել», – ասել է պրոֆեսոր Գոթը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում