Կառավարությունը որոշեց կրճատել ամանորյա ոչ աշխատանքային օրերի քանակը. ՀԺ

Կառավարությունը որոշեց կրճատել ամանորյա ոչ աշխատանքային օրերի քանակը. ՀԺ

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց էկոնոմիկայի նախարարության ներկայացրած՝ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու մասին օրենքի նախագիծին, ըստ որի՝ հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը սահմանվելու են ոչ աշխատանքային օր: Այս մասին գրում է ՀԺ-ն:

Նախարարության հիմնավորմամբ տոն և հանգստյան օրերը, պայմանավորված ոչ աշխատանքային լինելու հանգամանքով, իրենց ազդեցություն են թողնում ինչպես համախառն ներքին արդյունքի, այնպես էլ տնտեսության հիմնական ոլորտների արտադրանքի (ծառայությունների) թողարկման ծավալների վրա, արտաքին տնտեսական գործունեության (արտահանման և ներմուծման ծավալներ) իրականացման վրա, ինչպես նաև տեղական և օտարերկրյա գործընկեր կազմակերպությունների հետ պայմանագրային հարաբերությունների իրականացման վրա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում